ՔՊ-ն միայն խոսքով է առաջընթաց բերել, մարդիկ փոփոխություն չեն տեսնում, թանկացում ու անարդարություն է

Իրար սևացնելու փոխարեն ժողովրդին այլընտրանք պետք է առաջարկել, ծրագրային պայքար տանել։ Առաջիկայում մանրամասն կներկայացնենք մեր կուսակցության ծրագիրը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը։

«Իշխանափոխությունը մի բաժակ ջուր խմել չէ, ժամանակ ու ջանք է պետք, ռիսկերին դիմագրավել, մենք կարծում ենք, որ ընտրություններին պետք է պատրաստվել ու հասնել իշխանափոխության։ Մարդիկ էլ չեն հավատում Փաշինյանի ասածներին, նրանք միայն խոսքով են աննախադեպ առաջընթաց բերել, ժողովուրդն իր մաշկի վրա փոփոխություն չի տեսնում, միայն անարդարություն ու թանկացումներ են», – մեկնաբանեց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։