Բանակը կենդանաբանական այգի չէ, որ ասես՝ արի, զենքերը ցույց տամ


Բանակը կենդանաբանական այգի չէ, որ ասես՝ ով ուզում է, թող գա, տանենք, զենքերը ցույց տանք։ Զենքերը ցուցադրելու բազմաթիվ եղանակներ կան, օրինակ՝ զորավարժությունները կամ ռազմական շքերթները։ Սակայն այն նույն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը տարին մի քանի անգամ անում է զորավարժություններ թե՛ մենակ, թե՝ Թուրքիայի հետ ու թե՛ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ձևաչափով, Հայաստանը ոչ մի զորավարժություն չի անցկացրել։ ՀՀ իշխանությունը բանակի զարգացման ամբողջ շեշտադրումը դրել է ուտելու ու ատեստավորման վրա, բայց կուշտ փորով հաց ուտելը դեռ չի խոսում բանակի մարտունակության բարձրացման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։