ՔՊ-ն Վանաձորում շանտաժով ստիպում է ավագանու նիստ չանել, վախենում են իրենց սրտի քաղաքապետը չընտրվի
Վանաձորում ավագանին օրինական նիստ չի կարողանում գումարել և քաղաքապետ ընտրել, ՔՊ-ի կողմից գործընթացը արհեստական ձգձգվում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
«ՔՊ-ն շանտաժով ստիպում է ավագանուն գնալ արտահերթ նիստերի, չեն ուզում հերթական նիստ անել, որպեսզի քաղաքապետ չընտրվի, քանի որ գիտեն՝ իրենց սրտի քաղաքապետը չի անցնի։ Այս ընթացքում նրանք կարողանում են բյուջեն տնօրինել իրենց ցանկությամբ։ Պահանջում ենք օրինական նիստ գումարվի, ավագանին մտնի բնականոն աշխատանքի մեջ, տեղեկություն կա, որ ՔՊ-ն ուզում է Վանաձորը կրկին խոշորացնել, որպեսզի լինի «Էջմիածին 2»», – մեկնաբանեց Դոխոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։