Արցախյան առաջին ազատամարտը իր բոլոր հաղթանակներով, ձեռքբերումներով ու ազատագրումներով հանդերձ, ունեցավ նաև որոշ բացասական հետևանքներ։ Դրանցից մեկը հետպատերազմյան սինդրոմն է, ինչի արդյունքում ոմանք հայտնվեցին այնտեղ, որտեղ չպետք է լինեին։ Օրինակ՝ Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտած Գագիկ Մելքոնյանը թյուրիմացաբար դարձավ գեներալ ու Պն փոխնախարար։ Այս մասին գրել է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։

«Հիմա այդ «գեներալ»-ը 24News-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ 30 տարի մենք էինք մտել Ադրբեջանի տարածք, հիմա իրենք են մտել, մոռանալով, որ եթե մենք «մտած չլինեինք Ադրբեջանի տարածք» հիմա հայտնի չէ, թե ինքը որտեղ կլիներ։ Գագիկ Մելքոնյանը դասական նմուշն է նրա, որ մարդուն կարող են շնորհել գեներալի կոչում, բայց նա այդպես էլ գեներալ չդառնա։

Մանրամասները՝ տեսանյութում, որպես դասագրքային ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինի իրեն հարգող գեներալը, թեպետ նա միակը չէ»,-գրել է նա։