Բժիշկների քթից դուրս կգա առողջապահության ապահովագրության համակարգը, վարկ են վերցրել ու կիսատ ներդրել
Առողջապահության ապահովագրության համար Համաշխարհային բանկը 110 մլն վարկ է տրամադրել, դրա համար շուտափույթ օրենք ընդունեցին, բայց համակարգը պատրաստ չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
«Կիսատ – պռատ է ներդրված, վախի մթնոլորտ է համակարգում, չգիտեն, թե ինչ անեն։ Բժիշկների քթից դուրս է գալու առողջապահության ապահովագրումը, շատ հարցեր պատասխաններ չունեն. արդյոք բժիշկները պատշաճ վարձատրվելո՞ւ են։ Տարբեր խոսակցություններ կան, որ մատչելի գներով պետք է աշխատեն, բացի այդ, առավել ծանրաբեռնված են աշխատելու»,- մեկնաբանեց բժիշկը։
Գրիգորյանի խոսքով, առողջապահական ապահովագրության համակարգը կարևոր է, բայց ուղղությունը պետք է ճիշտ ընտրվի, մեծ խմբերի շրջանակ ներառի, որպեսզի այն հասանելի լինի սոցիալապես անապահով խավին։
Մանրամասները՝ տեսանյութում։