Ես գիտեմ, թե ինչ կոմպրոմատներ կան 9 տիրադավերի վրա, Նիկոլը նրանց ամենալավն է ճանաչում. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանն ամենալավն է ճանաչում այն տիրադավերին, որոնք դավաճանել են Վեհափառ Հայրապետին, գիտի, թե նրանց վրա ինչ կոմպրոմատներ կան, ես էլ գիտեմ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ Արթուր Վանեցյանի, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու այս ճանապարհին, չունի որևիցե կարմիր գիծ ու ներքին արգելակ, գնալու է ցանկացած քայլի, որպեսզի հասնի իր ուզածին։ «Ես նրան լավ եմ ճանաչում, նա ոչ մի խնդիր չի փորձում հարթել, ընդհակառակը, ավելի սրում է», – նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։