10 եպիսկոպոսներն ապօրինի հարստացել են, դրա համար գործիք են Փաշինյանի ձեռքում. Տեր Վրթանես
Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգեցին, որ ճնշում գործադրեն Վեհափառի վրա։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Տիրադավ անվանումը ստացած 10 եպիսկոպոսների պահանջի մասին խոսելիս Տեր Վրթանեսը նշեց, որ Վեհափառը պետք է նրանց ուղարկի հանգստի։
«Վազգեն Միրզախանյանի մասին տարբեր ասեկոսեներ կան. Թիֆլիսում ծառայության ժամանակ Վիրահայոց թեմում խնդիրներ է ունեցել բարոյականի հետ ապված, իր կարգավիճակի հետ համատեղելի չէ։ Քաղաքական հայտարարություններ է անում, կարծես թշնամական երկրի կառույցներին ծառայի։ Կճոյանը եթե Եկեղեցու հաշվին ապօրինի գույք է ստեղծել իր և ազգականների անուններով, թող վերադարձնի Մայր Աթոռին։ Եկեղեցու խնդիրը իրենց նման արքեպիսկոպոսներն են, որոնք ուխտին հավատարիմ չեն եղել, հիմա դարձել են գործիք Փաշինյանի ձեռքին»։
Մանրամասները՝ տեսանյութում։