Բիզնեսի անատոմիա. Բոլոր ուղեցույցերը մեկ գրքում

Screenshot

Կինոյի տանը կայացավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի «Բիզնեսի անատոմիա» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ստեղծման երկար ու բազմաշերտ ճանապարհ է անցել․ ուսումնասիրվել են բիզնեսի կառուցվածքային առանձնահատկությունները, դրա բարդությունները, զարգացման և խնդիրների արդյունավետ լուծման լավագույն մոդելները։ Այն ընթերցողին է ներկայացվում որպես հստակ և գործնական ուղեցույց՝ նախատեսված թե՛ գործող և թե՛ ապագա գործարարների համար։

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ այս գիրքն իր անցած ողջ ճանապարհի ամփոփումն է։ Այն ներառում է «Չոր Մարքեթինգ» նախաձեռնության փորձառությունը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր ուսանողներ, ինչպես նաև «Մանթաշյանց» ակումբի գործունեությունը, որը համախմբում է ավելի քան 750 հայ գործարար աշխարհի 22 քաղաքներից։

Գիրքը հրատարակվել է «Դավինչի» հրատարակչությունում, որի հիմնադիր Հայկ Աջապահյանը կարևորում է «Մանթաշյան» գործարարների ակումբի հետ համագործակցությունը՝ այն բնութագրելով որպես բիզնես կրթության լավագույն հարթակներից մեկը։

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու գաղափարական առանցքները, որին հաջորդեց պանելային քննարկում՝ նվիրված ժամանակակից բիզնեսի մարտահրավերներին և դրանց հաղթահարման մշակույթին։

Մանրամասները՝ տեսանյութում.