Վեհափառի աջակիցներն ավելի շատ են, չենք վախենում ճնշումներից, պատրաստ ենք երկարատև պայքարի․ Տեր Փառեն
Հակականոնական քայլ է Վեհափառի անունը պատարագի ժամանակ չարտասանելը, հարցը քննվում է, Եկեղեցին իր խոսքը կասի։ Վեհափառն ընտրվել է ազգային-եկեղեցական ժողովի կողմից և օծվել է Պոլսո, Երուսաղեմի պատրիարքների, Կիլիկիո կաթողիկոսի ձեռքով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Վեհափառ Հայրապետն ամուր է, իր աջակիցներն ավելի շատ են, քան 10 եպիսկոպոսները, նրանց հորդորում ենք վերադառնալ ընտանիք, խնդիրները պետք է լուծվեն Եկեղեցու ներսում։ Վեհափառը պետք է պինդ ու ամուր մնա, փոթորիկը ավարտվելու է Եկեղեցու ամրանալով, Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, Աստվածահիմն կառույց է։ Ասացվածք կա՝ երբ ցեխը նետեք դիմացինի վրա, կարող է նրան չդիպչել, բայց ձեր ձեռքը ցեխոտվելու է, չենք վախենում ճնշումներից, պատրաստ ենք երկարատև պայքարի», – մեկնաբանեց Տեր Փառենը։
Մանրամասները՝ տեսանյութում։