Ինչո՞ւ է ստում ՀՀ նախագահն ու հայերին ստորացնում Ալիևի առաջ
Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ մինչև վերջնական խաղաղության հաստատումը շատ կարևոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև ձևավորվի վստահության մթնոլորտ։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ իրավական գործընթացը ձևավորված է, քանի որ երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
Մենք պետք է իրականությանը նայենք ոչ թե Վահագն Խաչատուրյանի աչքերով, այլ այնպես, ինչպես այն կա։ Այդ Նիկոլ Փաշինյանն է ճանաչել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի «տարածքային ամբողջականությունը», ընդ որում Արցախն Ադրբեջանի կազմում ներառյալ ու ինչ-որ քառակուսի կիլոմետրեր նշելով։ Իսկ Ալիևը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է աբստրակտ, առանց հստակ նշելու թե քանի քակառուսի կիլոմետրերում է ճանաչում այն ու հատկապես որտե՞ղ է իր պատկերացմամբ գտնվում Հայաստանի Հանրապետությունը։
Առաջին դրույթից էլ բխում է երկրորդը։ Վստահություն չի կարող լինել երկու ժողովուրդների միջև այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում պետական մակարդակով` սկսած մանկապարտեզներից ու դպրոցներից, ատելություն են սերմանում հայերի նկատմամբ։ Այն նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը բերել այն մտքին, որ ադրբեջանցիների հետ պետք է «բարեկամություն» անել, Բաքվի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են նոր պատերազմի, գրեթե «սրբազան արշավանքի» Հայաստանի դեմ, որպեսզի ազատագրեն իրենց «պատմական հողերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։