Փաշինյանն է «ստիպել» գյումրեցիներին՝ ընտրել Վարդան Ղուկասյանին

Նախ՝ կաշառակեր է մարդը, թե՝ ոչ, որոշում է դատարանը, եթե, իհարկե, նման ատյան Հայաստանում գոյություն ունի, այլ ոչ ՔՊ-ականները։ Երկրորդը՝ եթե նույնիսկ այս կամ այն անձը ունենում է խոցելի անցյալ, ցավալիորեն նույն իշխանությունը հանրությանը կանգնեցնում է դժվար երկընտրանքի առջև։ 

Մարդը ստիպված է լինում ընտրություն կատարել «կաշառակերի» և Արցախը, Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնողի, 5000 զոհ տվողի, նրանց հիշատակն անարգողի մեջ և որպես չարյաց փոքրագույն ընտրում առաջինին։ Մարդը ստիպված է լինում ընտրել կա՛մ «կոռումպացվածի», կա՛մ ցեղասպանությունը, ազգային արժեքներն ու պատմությունը ուրացողի մեջ և կրկին նախապատվությունը տալիս առաջինին։ Ընտրել «խոցելի թեկնածուի՞ն», թե՞ Ալիևի ու Էրդողանի հրամանները հլու-հնազանդ կատարողին, «Զանգեզուրի միջանցքը» հանձնողին, ադրբեջանցիներին Հայաստան հրավիրողին, «Արևմտյան Ադրբեջանն» ու Արևմտյան Հայաստանը հավասարեցնողին ու նորից հաղթում է «խոցելին»։

Մանրամասները՝ տեսանյութում։