Փաշինյանն իր որոշման ձախողումը «ծախում» է քաղաքացիների վրա

Կա մի տարածված երևույթ, երբ մարդկանց մոտ սովորաբար տպավորվում են վերջին իրադարձությունները՝ անհրաժեշտ ուշադրությունից դուրս մղելով սկզբնական հատվածը։

Օրինակ՝ բենզինը 400 դրամից դառնում է 550, այնուհետև իջնում 500-ի ու բոլորն ասում են՝ բենզինն էժանացավ։ Սակայն գրեթե ոչ ոք չի մատնանշում, որ իրականում այն ոչ թե էժանացել է, այլ թանկացել, քանի որ շատերի մոտ տպավորվում է ոչ թե 400-ից 550-ի հասնելը, այլ 550-ից 500-ի իջնելը։ Սա նման է Դեյլ Քարնեգիի այն խորհրդին, համաձայն որի, եթե գնում եք աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի, փորձեք լինել վերջինը, որովհետև հենց դուք եք ամենալավը տպավորվելու ընդունող հանձնաժողովի մոտ։

Ահա այս երևույթները շատ լավ աշխատում են նաև քաղաքականության մեջ ու լավ մանիպուլացվում հատկապես իշխանությունների կողմից։ Իշխանությունները կարող են քաղաքացիների համար ստեղծել արհեստական դժվարություններ, մարդկանց տևական ժամանակ պահել տագնապի ու անհանգստության մեջ, այնուհետև վերացնել իրենց իսկ կողմից առաջացրած այդ բարդություններն ու «ծախել» հանրության վրա։

Ճիշտ այդպես իշխանությունները պարտադիր հայտարարագրման մասին փոփոխություններն այսօր «ծախում» են քաղաքացիների վրա՝ փորձելով թողնել տպավորություն՝ իբր իրենց ողջ մտածմունքը ոչ միայն մարդկանց կյանքը բարեկեցիկ ու անվտանգ դարձնելն է, այլև հարմարավետության ապահովումը։ Նման մոտեցման հիմքը մեկն է՝ սեփական որոշման ձախողումը ներկայացնել որպես քայլ՝ հանուն հանրության ու ստանալ քաղաքական դիվիդենտներ։

Մանրամասները՝ տեսանյութում։