Ինչո՞ւ Փաշինյանը Հիտլերից ավելի հաջողակ պետք է լինի

Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստան»-ը «գցում» է ժողովրդի գրպանն ու հայտարարում վերջինիս կողմից ձևավորված գաղափարախոսություն՝ ամենևին ոչ միայն պատասխանատվությունից խոսափելու համար։ Նման մոտեցումը նաև ներքաղաքական պայքարի գործիք է, որը հատուկ է բռնապետական ռեժիմներին ու ֆաշիզմին։

Խորհրդային տարիներին գործում էր միայն մեկ գաղափարախոսություն, որը «ժողովրդի» ցանկությունների «հանրագումարն» էր ու ծառայում էր «բանվորագյուղացիական» դասակարգին։ Ցանկացածը, ով կշեղվեր այդ գաղափարախոսությունից, հռչակվում էր «ժողովրդի թշնամի» ու ենթարկվում կա’մ գնդակահարության, կա’մ բանտարկության, կա’մ աքսորի՝ կախված «շեղվածության» աստիճանից ու «շեղվողի» կարևորությունից։ 

Այդպես ստալինյան ժամանակաշրջանում ոչնչացվեց հասարակության գրեթե ողջ էլիտան, որպեսզի ձևավորվի այն «բանվորագյուղացիական» դասակարգը, որը պատրաստ էր կամովին հոշոտել նրան, ով կհամարձակվեր կասկածի տակ դնել Ստալինի բեղերի «գեղեցկությունը»։

Նույն մեթոդն է և այսօր, միայն բացակայում է գնդակահարությունը։ «Իրական Հայաստանը», որը Սահմանադրության փոփոխությունից հետո ձեռք է բերելու պետական կարգավիճակ, այսինքն ամրագրվելու է Մայր օրենքում, Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվելու է «ժողովրդի գաղափարախոսություն», իսկ նրան դեմ արտահայտվողները ինքնաբերաբար դառնալու են «ժողովրդի թշնամիներ» ու դատվեն որպես սահմանադրախախտ։

Բայց հիշենք Հիտլեի խոսքերից հետևյալը. «Իմ առջև երկու ճանապարհ է. կամ բոլոր ծրագրերս պետք է կատարվեն, կամ անհաջողություն կապրեմ: Հասնելու դեպքում դառնալու եմ պատմության ամենահայտնի դեմքերից մեկը, ձախողելուց՝ կդատապարտվեմ, կմոռացվեմ ու կանիծվեմ»:

Նրա դեպքում իրականացավ երկրորդ տարբերակը, թեպետ չմոռացվեց, բայց ձախողվեց ու անիծվեց, հետևաբար ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանն ավելի «բախտավոր» լինի մեկից, որը խելքով ու կշռով հազարապատիկ անգամ գերազանցում էր իրեն։

Մանրամասները՝ տեսանյութում