Նիկոլը ցեց է մեր երկրի վրա, նրա նախընտրական շտաբի պետը լինելու է Ալիևը, ԿԸՀ նախագահը՝ Էրդողանը
Մեր հավաքական արժանապատվությունը ոչնչացվում է, Ալիևի և Նիկոլի շահերը համընկնում են, Ալիևը կարծես Նիկոլի նախընտրական շտաբի պետը լինի, էրդողանն էլ՝ ԿԸՀ նախագահը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «ՀԱԿ» փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Նիկոլը ցեց է երկրի վրա, նրա իշխանությունը որդ է, որը կրծոտում, ոչնչացնում է մեր անկախությունը, պարտությունները ներկայացնում են որպես նվաճում, սա աննորմալ երևույթ է, վտանգավոր վիճակում ենք։ Երրորդ Հանրապետությունն ուզում են ոչնչացնել, չհամարձակվեք, խելոք նստեք տեղներդ, ձեր քաշը, ինտելեկտը չի հերիքի Երրորդ Հանրապետությանը ձեռնոց նետել»,- մեկնաբանեց Մանուկյանը։
Անդրադառնալով առաջին նախագահի դեմ ՔՊ-ից հնչող վիրավորանքներին՝ Մանուկյանը ընդգծեց․ «Անդաստիարակ մարդկանց իշխանություն է, վայրահաչում են պետության հիմնադիր սիմվոլի վերաբերյալ, ինչպե՞ս եք համարձակվում, ա՛յ թուլամիտներ, ամո՛թ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։