Արցախի դրոշները կծածանվեն Australian Open մրցաշարում
Արցախի դրոշները կծածանվեն թենիսի Australian Open մրցաշարում՝ ռուսաստանաբնակ հայազգի Կարեն Խաչանովի և ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկայի խաղի ժամանակ:
Խաչանովը խաղաշրջանի ողջ ընթացքում աջակցել է Արցախին և հանդես եկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ։ Մելբուռնի հայ համայնքը միացել է նրան՝ ուշադրություն հրավիրելու Արցախի ավելի քան 40-օրյա շրջափակման հարցին։