Փաշինյանը խլում է ունեցվածքն Ազգային ժողովի օգնությամբ

Նիկոլ Փաշինյանը քաղաքական նկատառումներով մարդկանց ունեցվածքը խլելը հասցնում է պետական մակարդակի։

Սամվել Կարապետյանն առաջինը չի լինելու։ Այսուհետ յուրաքանչյուր ոք, ով կունենա սեփականություն ու դուրս կգա Նիկոլ Փաշինյանի դեմ, աչքի առաջ պետք է ունենա այն, որ նրա ունեցվածքը պետականորեն խլելու են, խլելու են Ազգային ժողովով։ Ու անպայման այս ամոթն ու խայտառակությունն իր հետքն է թողնելու արտաքին քաղաքականությունում։

Սակայն պետք է փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի սիրելի Էրդողանին այդքան էլ չեն հետաքրքրում Հայաստանի ներքին ժողովրդավարական գործընթացները։

Իսկ Էմանուել Մակրոնը լավ կլինի այս պրոցեսին նույնպես ուշադրություն դարձնի, որովհետև Հայաստանում ժողովրդավարությունը (իհարկե Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, այդ ձևակերպումը Մակրոնինն է) ապակայունացնում են ոչ թե նրանք, որոնց հանդեպ հարուցված են շինծու քրեական գործեր, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։