Մենք արժանի ենք Նիկոլին, եթե չսթափվենք ու արժանի հակահարված չտանք, մեր ինքնությունն են ուզում ջնջել

Չարքապատկանները հազարավորների արյունը խմելուց հետո անցել են Սրբության Սրբոցին, եթե հաջողեն՝ դա կլինի մեր երկրի ավարտը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։

«ԱԱԾ տնօրենը պատմությանը ծանոթ չէ՞, ինչպե՞ս է գրոհում Եկեղեցու վրա, Եկեղեցին դարեր շարունակ պահպանել է մեզ, երբ պետականություն չենք ունեցել։ Մենք արժանի ենք Նիկոլին, եթե չսթափվենք ու արժանի հակահարված չտանք, մեր ինքնությունն են ջնջում, հավատացյալների բանակը ոտքի պետք է կանգնի»,- ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում: