Ադրբեջանն ու Թուրքիան կլինեն Հայաստանի անվտանգության երաշխավորը

Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքից ակնհայտ է դառնում, որ մեր անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանան Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ հենց նրանց հետ է, որ պետք է կարգավորենք մեր հարաբերությունները։ Սակայն նրանց կողմից նման ցանկություն գոյություն չունի։ Նրանց միակ ձգտումն է պարտադրել իրենց բոլոր պայմանները, որոնց ընդունումն էլ կհանգեցնի Փաշինյանի կողմից այդքան երազած «հարաբերությունների կարգավորմանը», ինչն էլ ժամանակի ընթացքում կբերի Հայաստանի Հանրապետության չգոյությանը։

Այսինքն, միայն Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան, տարածքային մեծապես կորուստները, Հայաստանն Ադրբեջանցիներով բնակեցնելը, ամբողջովին թուրք-ադրբեջանական գերշիխանության տակ հայտնվելը, պետության ողնաշարի վերջնական փշրումը կհանգեցնի «հարաբերությունների կարգավորման», քանի որ այլևս պատերազմելու իմաստ էլ չի լինի։ Ու այդ պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը կհանդիսանան ոչ թե Հայաստանի Հանրապետության երաշխավորը, այլ ընդամենը կխոստանան, որ հայերին չեն մորթի իրենց իսկ երկրում։ Իսկ թուրքերի խոսքին հավատալը նույնն է, ինչ գլուխը կամովին դնել յաթաղանի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։