Իշխանությանը նոր մեղադրանք է առաջադրվում. Կարեն Կարապետյան

Դիմակներ այլևս պետք չեն, ավարտվում է այն ողջ կրկեսը, որն այսքան ժամանակ խաղում էր ՔՊ-ն, որն այսքան ժամանակ խաղում էր Նիկոլ Փաշինյանը ու որը կոչվում էր «ժողովրդավարության բաստիոն»։

Այդ ամենը փուչիկի պես պայթել էր վաղուց, բայց այսօր իշխանությունը չի փորձում նույնիսկ իմիտացիա ստեղծել։ Ավելին, ամբողջ ՔՊ-ն է կանգնած պայթելու եզրին ու նրա շարքերի մի մասը դեռևս մնում են Նիկոլ Փաշինյանի շանտաժների, մյուս մասն էլ սպառնալիքների պատճառով, քանի որ թե’ շանտաժը, թե’ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանի գործունեության անբաժանելի մասն են դեռևս այն ժամանակներից, երբ նա «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էր։

Այսօր իշխանությունը մարդ ծեծելուց անցել է ավտոմեքենաներ այրելուն ու Գյումրիում ավագանու անդամներ «գողանալուն»։

Մանրամասները՝ տեսանյութում