Վրաստանում 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։