Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը անցել է 45 հազարը

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությանը։

«Համաձայն վերջին տեղեկատվության՝ Կահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա եւ Էլյազըգ նահանգներում զոհվել է 45 089 մարդ»։