Ուկրաինական դիվերսիոն ստորաբաժանումները ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջան․ կան պատանդներ
Այսօր ուկրաինական դիվերսիոն խմբերը ներթափանցել են ՌԴ Բրյանսկի շրջանի Լյուբեչանե գյուղ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոմազը։
Շրջանի ղեկավարի փոխանցմամբ, նրանք գնդակոծել են քաղաքացիական ավտոմեքենա, ինչի արդյունքում մեկ հոգի զոհվել է, իսկ մի երեխա վիրավորվել։
Հաղորդվում է, որ դիվերսիոն խմբերը մտել են գյուղի խանութ և պատանդ են վերցրել այդ պահին խանութում գտնվող բնակիչներին։
ՌԴ ԱԴԾ-ից հայտնում են, որ ՊՆ ուժերի հետ համատեղ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գյուղը դիվերսիոն խմբերից մաքրելու ուղղությամբ։
Բացի այդ, այսօր ուկրաինական Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Բրյանսկի շրջանի Սուշանի գյուղին։