Իրանում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ

Իրանում մեկնարկել են բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՀՕՊ համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

«Զորավարժությունների նպատակը թշնամական սպառնալիքներից Իրանի երկնքի պաշտպանությունն ուժեղացնելն է և երկրի կենսականորեն կարևոր կենտրոնների համալիր պաշտպանությունը» -մեկնաբանել է բրիգադի երկրորդ գեներալ Ամիր Աբաս Ֆարաջպուրը։