ԵՄ-ի հետ առևտուրը նվազում է, մեր ապրանքները պահանջարկ և սպառում ունեն ԵԱՏՄ շուկաներում

Վերջերս Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական վերլուծական կենտրոնը (ACSES) հանդես էր եկել զեկույցով, որում մասնավորապես նշված էր․

Հայաստանը շարունակում է վարել բաց առևտրային քաղաքականություն և ակտիվորեն ներգրավված է միջազգային առևտրում։ 2003 թ-ից երկիրն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է և հետևում է խտրականության բացառման սկզբունքին։

Հայաստանը նաև անդամակցում է ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ երկիրը կիրառում է ազգերի առավել բարենպաստության սկզբունքը ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև կնքված միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների և երրորդ երկրների միջև կնքված միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և պայմաններում:

Ներկայումս Հայաստանն ունի ազատ առևտրի մի քանի երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ Վրաստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի և Ուկրաինայի հետ: ԵՄ -Հայաստան երկկողմ առևտրային հարաբերությունները կարգավորվում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով CEPAով։

Մինչև 2022 թ-ը Հայաստանը նաև օգտվում էր ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (անգլերեն համարժեք եզրույթը՝ Generalised Scheme of Preferences, GSP), որով սահմանվում էր անմաքս ռեժիմ կամ իջեցված մաքսատուրքեր Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների լայն շրջանակի համար։ Սակայն ԵՄ GSP ծրագրի կանոնակարգի համաձայն, Հայաստանը, երեք տարի անընդմեջ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվելով որպես միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, դուրս է մնացել արտոնյալ ռեժիմից, բայց շարունակում է օգտվել դրանից ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ առևտրում և որոշակի ապրանքների համար դեռևս ունի անմաքս ռեժիմ կամ իջեցված մաքսատուրքեր:

Այդուհանդերձ, առևտրի և ՀՆԱ-ի կայուն բարձր հարաբերակցությունը վկայում է այն մասին, որ երկիրը բաց է առևտրի նկատմամբ:

Միաժամանակ կարևոր է նշել, որ արտաքին առևտրի աճը և առևտուր/ՀՆԱ բարձր հարաբերակցությունը պայմանավորված են ոչ միայն հայկական ծագման ապրանքների արտահանման աճով, այլև էապես վերաարտահանմամբ: Վերջինիս զգալի դերն ակնհայտ է, հատկապես 2018-2019 և 2022-2023 թթ-ին։

Հայաստանի տնտեսական պատկերի մասին առավելագույնս պատկերացում կազմելու համար թեմայի շուրջ զրուցեցինք հեղինակություն վայելող տնտեսագետների հետ

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ առևտուրը նվազում է այդ ուղղությամբ խնդիրները չեն լուծվում, հետևաբար այդ ուղղությամբ գործողություններ պետք է արվեն, քանի որ առկա է ստանդարտացման և սերտիֆիատացման խնդիրը:

«Եվրպան զիջումների չի գնա, իրենք խստությունը պահպանում են, իրենց ժողովրդին պաշտպանելու և շուկայում ավտանգ ապրանքներ ունենալու համար: ԵՄ երկրներում հայկական ապրանքների սերտիֆիկացիան չի անցնում, քանի որ չեն համապատասխանում և ծախսերը շատ են»,-նշեց Մակարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում միջնորդի դեր ստանձնեց, դարձավ կամուրջ ՌԴ-ի արևմուտքի միջև: Այն ապրանքները, որ ՌԴ-ն այդ երկրներից չի կարողանում ստանալ, Հայաստանն է ներմուծում և վաճառում:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՌԴ արտահանման շուկայում հետաքրքիր ապրանքներ են հատնվել, որոնք նախկինում չկային՝ մոբիլ հեռախոսներ, փոշեկուլներ և լվացքի մեքենաներ: Ակնհայտ է , որ Հայաստանը այդ ապրանքների ներմուծում և արտահանում է իրականացնում, քանի որ արտադրութուն չունի:

«ՌԴ-ի հետ արտաքին առևտուրը 8 մլրդ է դարձել, ԵԱՏՄ-ում մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է:

Հայաստանը մեծամասամբ արտահանում է ոսկի, ադամանդ, հանքարդյունաբերույունը ևս տեղ է զբաղեցնում, ինչպես նաև, տեխնիկա՝ մասնավորապես մոբիլ հեռախոսներ և այլն: Այս ամենի ֆոնին ալկոհոլն ու կարի արտադրանքները հետ են մղվել»,-նշեց նա:

Մակարյանն ընդգծեց, որ թույլ արտադրություն, արդյունաբերություն ունենալու պատճառով չենք կարողանում դիվերսիֆիկացնել մեր ապրանքների ցանկը և երկրնեը:

«Ներկայումս շինանյութ համեմատաբար արտահանվում, պահածոների ու կարի արտադրության արտահանումը նույնպես նվազել է։ Ալկոհոլային ապրանքները Ռուսաստան արտահանելը դժվարացել է, քանի որ այնտեղ նախընտրում են էժան կոնյակներ գնել: Արտաքին առևտրում հինգ պետություն դերակատարություն ունի Հայաստանի համար, որոնց հետ էլ բաժին է ընկնում ամբողջ առևտուրը՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Արաբական Էմիրություններ և Թուրքիա»,- հավելեց տնտեսագետը:

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ Հայաստանի արտահանման մոտ 25 տոկոսը գնում է ԵԱՏՄ շուկա, 60 տոկոսը՝ ներմուծումվում, իսկ ԵԱՏՄ ում դերակատարը Ռուսաստանն է:

«Վերջին տարիներին աճել է արտահանման և ներմուծման ոչ տեսակարար կշիռը։ Յուրաքանչյուր տարի այն թռիչքային աճ է գրանցում: Մեր ապրանքները պահանջարկ և սպառում, այլ խոսքով, ճանաչում ունեն ԵԱՏՄ շուկաներում: Խնդիրն այն է, որ որքան խոսվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի, առևտրի զարգացման տարբեր ուղղությունների մասին, այնքան հակառակն է լինում:

Դեպի ԵՄ անդամ երկրների շուկա ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կրճատվում են, պատճառը նաև արտոնյալ ռեժիմի չգործելն է և ապրանքնրի ստանդարտների անհամապատասխանությունն ու դրանց խորացումը: Մեր արտադրղները ցանկություն ունեն Եվրամիության շուկա մտնելու, բայց հնաավորություն չունեն, կորցնում են այդ շուկաները:

Նաև դեպի ԱՄՆ 2024 թվականին գրեթե 40 տոկոս շրջանառության կրճատում ենք ունեցել նախորդ տարվա համեմատ:

ԵՄ-ում արտոնությունների ռեժիմը կորցրել ենք և արտադրողներին ու արտահանողներին համարժեք առաջարկ չի եղել, մեր ապրանքները առանց արտոնությունների տեղ չեն գտնում, մրցակցությանը չեն կարողանում դիմակայել, ինչը երկարատև լուծման խնդիր է»,- նշեց Թադևոսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ պետությունը որոշակի ծրագրեր իրականացնում է խթանելու համար, բայց արդյունավետ չէ: