Նախագահները Ալիևի դեսպան Փաշինյանի հետ ի՞նչ խոսեն, Մխիթար Սպարապետը մելիք Ֆրանգյուլի հետ կբանավիճե՞ր
Չորս տարի է՝ բոլորին մեղադրում է Արցախի համար, բացի իրենից, մարտահրավերը միայն երեք նախագահներին չէ, դա մարտահրավեր է Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, ովքեր այդ տարիներին աշխատել են անվտանգության խորհրդում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանը բանավեճի կարող է հրավիրել Արտաշես Առաջինին և Տիգրան Մեծին, բոլորին մեղավոր է համարում, ասում է՝ հազարամյակներով կադաստրի թուղթ չենք ունեցել։ Նոր արհավիրք է բերում, դրա համար փորձում է վերջնական կապիտուլյանտի, հողատուի պիտակը հանել, նոր զիջումների է պատրաստվում։ Նախագահները նախագահների հետ կարող են բանավիճել, Ալիևի և Էրդողանի դեսպան Փաշինյանի հետ ի՞նչ բանակցեն։ Մխիթար Սպարապետը մելիք Ֆրանգյուլի հետ կգնա՞ր բանավիճելու, դավաճանին պատմությունն իր տեղում է պահում»,- ընդգծեց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։