Իշխանական զույգի պատկերացմամբ՝ հասարակությունը բաղկացած է անհայրենիք «կրթվածներից» ու «տգետ» հայրենասերներից

Սոցիալական ցանցերում տևական ժամանակ է ինչ քննարկվում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև» է շոուն։ Բազմաթիվ ծաղրանքներին զուգահեռ, հիմնական դիսկուրսը ծավալվում է այն հարցի շուրջ, որ կրթվելը ոչ թե նորաձև է, այլ պարտադիր։ Սակայն հարցն այն չէ, թե կրթվելը նորաձև է, պարտադիր, թե՞ ցանկալի, որովհետև նման շեշտադրումները բոլորիս շեղելու են Աննա Հակոբյանի իրական նպատակից, քանի որ նա ամենևին էլ պատահական չէ, որ կրթությունը համարում է ներաձև։

Առհասարակ այս ընտանիքը ոչինչ պատահական չի անում, նրանց յուրաքանչյուր խոսքում թե գործում առկա հստակ նպատակ, որը սզբնական փուլում քորղարկվում է առաջին հայացքից անմեղ թվացող որևէ արտահայտությամբ։

Ահա, թվում է արատավոր ոչինչ չկա, որ սույն տիկինը կրթությունը համարում է նորաձև, ոչինչ մեկը թող համարի պարտադիր, մյուսը ցանկալի, սակայն նորաձև լինելն էլ ինքնին կարող է դատապարտելի չլինել։

Սակայն այս տիկնոջ «նորաձև կրթությունն» ամբողջովին տեղավորվում է իր ամուսնու «նորը սարքելու համար պարտադիր հինը քանդելու», մեր հայրենասիրությունը հետամնաց մոդել համարելու հիվանդ երևակայության շրջանակներում։

Երբ այս ընտանիքը մեզ կոչ է անում չմնալ տգիտության ճիրաններում, նախ, ի սզբանե վիրավորում է ողջ հասարակությանը, քանի որ առաջնորդվում է այն ելակետից, որ հասարակությունը տառապում է տգիտության մեջ, իսկ իրենք այն լուսավոր զույգն են, որոնք կոչված են մեզ դուրս բերելու այս ճահճից։ Իսկը ինչպես Բհագավատ Գիտայում․ «Ես ծնվեցի տգիտության կատարյալ խավարում և իմ հոգևոր հայրը գիտության լույսով բացեց իմ աչքերը»։

Սակայն միայն հոգևոր հայրերի վերածվելու մոլուցքը չէ, որ առաջնորդում է այս զույգին։ Նրանց շարժառիթները շատ ավելի քաղաքական են ու թուրքանպաստ։

Ըստ այս զույգի պատկերացումների՝ տգետ են բոլոր նրանք, որոնք ունեն պատմական հիշողություն, ազգային արժանապատվություն, կրում են ազգային արժեքներ, որոնք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ստամոքսային տրամաբանության, չեն առաջնորդվում «այստեղ հաց, այստեղ կաց» անասնական բնազդով, այլ ունեն հայրենիքի գիտակցում, որոնք ցանկանում են ունենալ իրական ուժեղ պետություն, այլ ոչ թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայող ստրկամիտների ու վախկոտների տարածք, որոնք ցանկանում են ունենալ իշխանություն, որն օժտված է քաղաքական ու պետական մտածելակերպով, այլ ոչ անկենսագիր, գաղափարազուրկ ու բանսարկուների մի խառնախմբակ, որը պատրաստ է հոշոտել անգամ յուրայինին, առանց հաշվի առնելու, որ դեռ մեկ օր առաջ իրար հետ հետ հաց էին կիսում նույն սեղանից, կամ կիսում էին նույն լափը պետական նույն կերակրատաշտից, ձևապերպումը ում ոնց հաճելի է։

Ահա սա է մեր տգիտության պատճառը, ուրիշ ոչինչ։ Կզրկվե՞նք մեր ազգային ինքնությունից, Փաշինյանի ցանկությամբ կվերածվե՞նք զուտ սպառող, աներազանք ու աննպատակ բիոզանգվածի կդառնանք Աննա Հակոբյանի երազած «կրթված» հասարակությունը, ոչ՝ այդպես էլ «կտառապենք տգիտության խավարում»։

Կարեն Կարապետյան