Շնորհավոր քո նոր տարին․ Մայքլ Քոթանջյան

Շնորհավոր քո նոր տարին․ Այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը։ Երկար դադարից և դեպրեսիաներից հետո հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը երաժշտությունն ու արվեստն է, ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե մեծերին և թե փոքրերին։

Տեսահոլովակում նկարահանվել են երկու Հայ բլոգերներ, որոնք ըստ Մայքլ Քոթանջյանի շատ կարևոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին և հոգ տանում քաղաքի մաքրությանն և գեղեցկությանը։

Երաժշտության հեղինակ՝ Ronald Miller և Bryan Wells Բառերի հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան Երգը ստեղծվել է կես դար առաջ և աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։