COP 29 գագաթնաժողովի ժամանակ Ալիևը կրկին շեշտել է ՀՀ Սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP 29 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ։

Ալիևն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ակտիվ բանակցությունների արդյունքում լուրջ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ սահմանազատման հարցում։

Ադրբեջանի ղեկավարը ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությանը՝ ընդգծելով, թե դրանում իբր առկա դրույթները խոչընդոտ են հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար և պետք է փոփոխվեն։

Մինչ այդ Ալիևը հանդիպել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, նշելով, որ բարձր է գնահատում նրա դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացում։

«Հենց Ձեր միջնորդության ընթացքում է ձևավորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի կառուցվածքը, ինչպես նաև օրակարգը կարևոր ոլորտներում»,- ասել է Ալիևը։

COP 29 գագաթնաժողովի ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանիպելով Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ շեշտել է, որ հրավեր է ուղարկվել նաև Հայաստանին մասնակցելու COP29-ին, սակայն կմասնակցԻ, թե ոչ՝ Հայաստանի որոշելիքն է։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 100 պետության ղեկավարներ։