Տիգրան Ավինյանի գլխին մութ ամպեր են կուտակվում. YerevanLive

YerevanLive-ի տեղեկություններով, իշխանություններն ամենայն հավանականությամբ կփոխեն քաղաքապետի իրենց թեկնածուին։ Պատճառը Ավինյանի խայտառակ ցածր վարկանիշն է։ Վերջերս իշխանությունները սոցհարցում են անցկացրել, պարզվել է, որ Ավինյանը մի կերպ է հաղթահարում 3 տոկոսի շեմը։

Իշխանությունների անհանգստության հաջորդ պատճառը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շատ բարձր վարկանիշն է՝ մոտ 30 տոկոս։

Որպես լուծում իշխանությունները քննարկում են նոր թեկնածու առաջադրելու հնարավորությունը։ Նշենք նաև, որ այս հարցով ներքին պայքար է սկսվել ՔՊ-ի ներսում։ Հատկապես ակտիվացել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, որը շուտով լքելու է պաշտոնը։

YerevanLive-ի տեղեկություններով, պաշտպանության նախարար է նշանակվելու Անդրանիկ Քոչարյանը։