Հաջորդ ժապավենները կլինեն դիտահորերի ու լուսացույցերի վրա

Հանրապետության հրապարակի կրպակի ապամոնտաժումից հետո Հայոց պատմագրությունը կփառավորվի ևս մեկ հաղթական օրով։ Ապագա սերունդները պատմության դասագրքերում հպարտորեն կկարդան, որ Տիգրան Մեծի հայոց աշխարհակալությունից հետո հայ ժողովուրդն իր հաջորդ ամենախոշոր ձեռքբերումներն ունեցել է Տիգրան Ավինյանը օրոք։

2023 թվականին Տիգրան Ավինյանը ապամոնտաժեց մի կրպակ, այնուհետև հուժկու հարվածով բացեց «Փակ շուկայի» դիմացի փոքրիկ գետնանցումը։ Ոչ թե կառուցեց գետնանցում (դա աշխարհակալություն կլիներ), այլ, նազիր-վեզիրներով շրջապատված, կտրեց վերանորոգված գետնանցումի ժապավենը։

Անշուշտ լավ է, երբ գետնանցումը վերանորոգվում է, վատ է, երբ քաղաքային իշխանություններն իրենց ամենօրյա աշխատանքային բուն պարտականությունը «ծախում են» հասարակության վրա որպես մեծ իրադարձություն ու բարերարություն։ Նույն տրամաբանությամբ Ավինյանը պետք է կտրի բոլոր վերանորոգված շքամուտքերի, վերելակների, փողոցի փոխված դիտահորերի, նոր տեղադրված լուսացույցերի, կանգառներում տեղադրված նոր, սակայն արդեն ժանգոտած ու անպիտան դարձաձ նստարանների, ասֆալտի վրայի գծանշումների․․․ժապավենները, եթե իհարկե թվարկված բոլոր աշխատանքները կատարվեն։