Ժողովրդին արհավիրքի են պատրաստում, թե հացի փոխարեն բրինձ կերեք, գազի փոխարեն քարածուխ վառեք

Փաշինյանի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը ստամոքսն է, անհեթեթ կոնցեպտ է առաջ տանում՝ այստեղ հաց, այստեղ կաց, բանակը տասներորդական նշանակություն ունի իր համար։ ԱԽ քարտուղարը փոխանակ մտածի երկրի անվտանգության մասին, ասում է՝ կարող ենք հացի փոխարեն բրինձ ուտել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

«Ժողովրդին ասում են՝ պատրաստ եղեք արհավիրքի, վաղը կարող եք առանց հաց ու գազ մնալ, մենք ի զորու չենք անվտանգություն ապահովել։ Ժողովուրդը պահանջ չի դրել սովի մատնվելու, առանց լույս մնալու, ամեն գնով ՌԴ-ից ազատվելու համար, պետք է հասկանալ, որ Արևմուտքը գրկաբաց չի դիմավորելու մեզ, եթե ՌԴ-ից թեքվենք դեպի Արևմուտք»,- ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։