Քաղաքական դատավարությունների ժամանակ դատավորն ու դահլիճի դուռը նույն կարգավիճակն ունեն

Այն որ Հրայր Թովմասյանի գործով դատավարության ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել էր, շատ նորմալ էր, որովհետև ինքն էլ էր հասկանում, որ իր ներկայությունը դահլիճում անիմաստ է։

Նա կարող էր քնել, տան տոլման բերել նիստի ընթացքում փաթաթել կամ մազերը ֆենել, դրանից ոչինչ չէր փոխվի։ Քաղաքական դատավարությունների ժամանակ դատավորն ու դահլիճի դուռը նույն կարգավիճակն ունեն․ երկուսից էլ ոչինչ կախված չէ։

Գործը կարվում, ընթացքը որոշվում ու վճիռը կայացվում է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում՝ վերջինս անմիջական մասնակցությամբ ու հրահանգով, դատավորին մնում է միայն մունետիկի պես կարդալ հրովարտակը։ Բայց եթե դատավորը չի ուզում դառնալ պարզապես դահլիճի դուռ, այդ դեպքում պետք է գործի մասնագիտական խղճի թելադրանքով։

Մի խոսքով, ընտրությունը դատավորներինն է․ կամ գործել ըստ մասնագիտության, կամ զգալ սեփական անձի անիմաստությունը դատարանի դահլիճում, հանգիստ քնել մինչև Նիկոլի Փաշինյանի զանգը։

Կարեն Կարապետյան