Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Արարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուին

Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօր քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ։ Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ», – նշել է Միրզոյանը։