Նիկոլ Փաշինյանը երկիրը տանելու է քաղաքացիական պատերազմի, նա չի խորշելու ո՛չ զոհերից, ո՛չ էլ ներքին արյունահեղությունից
Արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանելու է քաղաքացիական պատերազմի։ Այս մարդը կարմիր գծեր չունի, արժեհամակարգ չունի։ Հիշո՞ւմ եք, երբ 44-օրյայից հետո հայտարարեց, որ եկել է «քաղաքացու վրեժի» ժամանակը, ինչն ուղղակի ներքին պատերազմի կոչ էր։ Նույնն էլ անում է հիմա` ԵԿՄ-ին օգտագործելով իր ադրբեջանահաճո ծրագրերն իրականացնելու համար։
Նա չի խորշելու ոչնչից, ո՛չ զոհերից, ո՛չ էլ ներքին արյունահեղությունից։ Նա այլևս հետդարձի ճանապարհ չունի, ինքը քաջ գիտակցում է, որ իր անունը պատմության մեջ դաջվելու է որպես դավաճան։
Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա ինչպես Արթուր Մեսչյանն էր երգում` մնացածը վաճառվում են։ ԵԿՄ-ն վարձահայտույց է լինում վերջերս կառավարության նիստով իրեն տրված 234 միլիոն դրամի դիմաց։
Սակայն այս ցնցումները գուժում են նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իրական իշխանություն։ Նա հեռանալու է, բայց հեռանալու է արյուն թափելով։ Նա չունի ո՛չ հայրենիք, ո՛չ քաղաքական կամք ու գիտակցություն, ո՛չ էլ բարոյականություն ու սկզբունքներ։
Ինչ վերաբերում է նրա թմբկահարած ժողովրդավարությանը, նախ՝ Հայաստանում ժողովրդավարություն չկա, երկրորդը` սխալվում են շատերը, երբ կարծում են, որ ժողովրդավարությունը մշտապես հանգեցնում է ցանկալի արդյունքների։ Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկավ Գամսախուրդիան, Ադրբեջանում Էլչիբեյը, երկուսն էլ թաղվեցին քաղաքացիական պատերազմի մեջ։ Ժողովրդավարությունն իհարկե արժեք է, սակայն կարող է վերածվել չարիքի, երբ գործիք է դառնում նիկոլանմանների ձեռքին։
Կարեն Կարապետյան