Վերցրեք ձեռքներից մանդատները ու նրանք կրկին կվերադառնան իրենց նախկին ու իրական կարգավիճակին, այն է, ոչինչ էին, ոչիչն էլ կդառնան

Սրանց մոտ խեղված է ամբողջ արժեհամակարգը, սրանց «դուխը» միայն իրենց մանդատն է ու իշխանական լծակները։ Վերցրեք ձեռքներից այդ մանդատները ու նրանք կրկին կվերադառնան իրենց նախկին ու իրական կարգավիճակին, այն է, ոչինչ էին, ոչիչն էլ կդառնան։

Սրանք ապականում են ոչ միայն պետությունն ու ողջ ազգայինը, այլև մարդկայինը։ Միայն ոչնչությունը կարող է թքել դիմացինի վրա, նախօրոք կարգադրելով բռնել ձեռքերը։ Զրկեք նրան թիկնազորից, նա ոչ միայն թքել, նույնիսկ գոռալ չի համարձակվի։ Միայն ոչնչությունը կարող է սպառնալ ականջներ կտրելով, ամբողջովին շրջապատված լինելով յուրայիններով ու գիտակցելով երաշխավորված անպատժելիությունը։ Զրկեք նրան իշխանությունից, նա ամուր կբռնի իր սեփական ականջները, վախենալով դրանք կորցնելուց։ Միայն ոչնչությունները կարող են մարդուն ձեռնաշղթաներ հագցնել ու ծեծի ենթարկել դիմակավորված։ Հանեք նրանց դիմակները ու կտեսնեք քծնող ու հրամանները հլու հնազանդ կատարողի անուղեղ ժպիտները։

Ու ի՞նչ, ասենք մեկին ծեծեցիք, մեկին կալանավորեցիք, մյուսին դատեցիք, կարծում եք մարդկանց կարծիքը փոխվելո՞ւ է ձեր մասին։

Միևնույնն է, դուք դավաճան եք, գաղափարազուկ ու անկենսագիր։ Այո, դուք դավաճան եք, որովհետև ձեր արարքներում չկա սխալվելվու կանխավարկած, ձեր գործողությունները հստակ ծրագրավորված դավաճանություն են։

Կարեն Կարապետյան