100 ժամ անց փլատակների տակից դուրս են բերվել 3 ամսական Վարդանն ու նրա մայրը

Zartonk media-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սիրիայում երկրաշարժի փլատվածքների տակից 100 ժամ անց փրկվել են մայր ու երեխա։ 

«Շվեյցարական որոնողափրկարարական խմբերը Սիրիայում ավերիչ երկրաշարժից ավելի քան 100 ժամ անց փլվածքների տակից դուրս են բերել 3 ամսական հայ փոքրիկի՝ Վարդանին, և նրա մորը՝ Հասմինին»,-հայտնել է շվեյցարական RTS հեռուստաալիքը, փոխանցում է Zartonk media-ն։