Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 30 հազարի

Վերջին տվյալներով, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 29 605 մարդ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
«Այս պահի դրությամբ զոհվել է 29 605 մարդ։ Երկրաշարժից տուժած վայրերից 147 934 քաղաքացի տարհանվել են երկրի այլ շրջաններ»,-նշվում է հայտարարությունում։