ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը Չեմբեռլենին գնահատել է որպես կամազուրկ մարդ ու համեմատել Փաշինյանի հետ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ֆեյսբուքյան իր էջում երկար-բարակ ներկայացրել է Չեմբեռլենի գործունեությունը, համեմատել Չերչիլի հետ, հասել մինչև Սպարտայի արքա Լեոնիդաս, հիշատակել նույնիսկ Ռոբին Հուդին (հատկապես Ռոբին Հուդին հիշատակելը շատ համահունչ է իշխող միավորի մտավոր զարգացվածությանն ու քաղաքական մտքի բացակայությանը):

Ակնարկը պարզ է բոլորին, հատկապես, որ վերնագրված է․ «Ակտուալ է նաև մեր իրականության համար»։ Չերչիլին ներկայացնելով ռազմատենչ գործիչ, իսկ Չեմբեռլենին՝ Բրիտանիայի փրկիչ՝ հանձնաժողովը փորձել է առանց Նիկոլ Փաշինյանի անունը տալու, նրան ներկայացնել որպես հայ Չեմբեռլեն։

Սակայն նույն հանձնաժողովն էլ տալիս է Չեմբեռլենի գնահատականը, որ նա պատմության մեջ մնաց որպես մեծ լուզեր, հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։

Այո, Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ մնալու է պատմության մեջ։

Կարեն Կարապետյան