Մենք ձեռք բերեցինք Իսկանդեր, ադրբեջանցիները ձեռք բերեցին Նիկոլ Փաշինյանին, որը պարզվեց ավելի հզոր զինատեսակ է, քան ցանկացած տրամաչափի հրթիռ

ՔՊ պատգամավորները հերթով հայտարարում են, որ Տավուշի 4 գյուղերը հայկական չեն ու պետք է հանձնել Ադրբեջանին, այսինքն նրանք հլու հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի, որն էլ իր հերթին հլու հնազանդ կատարում է Ալիևի պահանջները։ Թող իրենց էշի տեղ չդնեն ու չասեն՝ նման բան չկա։ Վերջերս պաշտոնական Բաքուն տարածեց հայտարարություն, նշելով, որ Հայաստանը շտապ պետք է վերադարձնի այդ գյուղերը, և ահա վերադարձնում են։

Այդ գյուղերը հանձնելուց հետո սկսվելու է սահմանագծման աշխատանքները։ Թե էլ ինչ կհանձնեն այդ աշխատանքների ընթացքում, պարզ կլինի մոտ ապագայում։ Այլ խոսքով, Հայաստանի Հանրապետության հանձնման գործընթացը չի ավարտվել ու չի ավարտվելու։

Եթե հասարակությունը մոտ ապագայում ոտքի չկանգնի ու չազատվի դավաճաններից, կամա թե ակամա թուրքերը ճիշտ դուրս կգան, երբ ժամանակին հայտարարում էին, որ հիմարություն էր Հայաստանի դեմ պատերազմ սկսելը, մենք ամբողջ Հայաստանը կարող էինք վերցնել առանց դրա։ Պարզվեց իրոք պետք չէր պատերազմ, ընդամենն անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանը, քանի որ Նիկոլը թշնամու ձեռքին բազմապատիկ անգամ ավելի ուժեղ զենք է, քան ցանկացած քանակի ու հզորության զինատեսակ։

Հետևաբար, պետք չէ ակամայից տուրք տալ թուրքերի երազանքից, դրա համար պետք է ընդամենը քայլ, օր առաջ ազատվել Նիկոլ Փաշինյանից ու այս անհայրենիք միավորից։

Կարեն Կարապետյան