ԱՄՆ-ն ու Թուրքիան զարգացնում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ում կայացած ռազմավարական մեխանիզմի հանդիպման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց խորը հավատարմությունը որպես դաշնակիցներ հավաքական պաշտպանությանը և ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։
Նշվում է, որ որպես ՆԱՏՕ-ի երկու ամենամեծ զինված ուժերը համարվող կողմերը կրկին վերահաստատել են պարտավորությունների և կարողությունների զարգացումը, փոխգործակցության ապահովումը, հավաքական անվտանգության հզորությունը մեծացնելու համար երկկողմ պաշտպանական առևտրային հարաբերությունների կարևորությունը։
Կողմերը նաև ողջունել են Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը՝ որպես ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ երկրի, որը կամրապնդի դաշինքը և Եվրաատլանտյան անվտանգությունը։
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են նաև ԱՄՆ-Թուրքիա անվտանգային հարաբերությունները փոխակերպելու հնարավորությունները, որոնք կօգտգործվեն երկու երկրների կարևոր կարողություններն ու տեխնոլոգիական նորարարությունները ռազմավարական մարտահրավերներին ու հնարավորություններին դիմակայելու համար։
Այս շրջանականերում 2024-ին նախատեսվում է անցկացնել Թուրքիա-ԱՄՆ պաշտպանության առևտրային երկխոսության հանդիպում, ինչպես նաև հայտարարվել է, որ երկու երկրները կգնահատեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։