Հանդիպում-զրույցներ՝ Արցախի գրական և մշակութային ներկայացուցիչների հետ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և «Թումանյանս» սրճարանի համագործակցությամբ մեկնարկում է «Ապրելու ձայնը» գրական-մշակութային նախաձեռնությունը, որի շրջանակում յուրաքանչյուր ամիս «Թումանյանս»-ում կկայանան հանդիպում-զրույցներ Արցախի գրական և մշակութային դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Նպատակն է՝ և՛ ներկայացնել, և՛ բացահայտել Արցախի մեր շնորհալի հայրենակիցներին։

Առաջին հանդիպումը գրական է լինելու, կկայանա Գիրք նվիրելու օրվա նախօրեին։ Այն կազմակերպում ենք Արցախի գրողների միությանը կից վարչության անդամների հետ։ Գրողները կկարդան իրենց ստեղծագործությունները, ներկաները առիթ կունենան զրուցելու նրանց ստեղծագործությունների շուրջ։ Մենք կապահովենք ջերմ և անմիջական մթնոլորտ։ Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, մուտքն ազատ է։

Մեր առաջին հանդիպմանն իրենց ստեղծագործությունները կկարդան Նորեկ Գասպարյանը, Ալիսա Բաղդասարյանը, Սոնա Համբարձումը, Տաթև Սողոմոնյանը , Զարինե Սառաջյանը, Սերգեյ Սաֆարյանը, Նանար Պողոսյանը։

Ցանկության դեպքում ներկաները եւս կարող են կարդալ իրենց ստեղծագործություններից։
Միջոցառումը կուղեկցվի երաժշտական կատարումներով։

Համեցեք։ Սիրով կսպասենք։

Հասցե՝ Մոսկովյան 6/7