Հայրենիքն ախոռ չէ, որտեղ անասնաբար ուտում են, ինչպես Փաշինյանն է ուզում, հերոսը սխրանք գործողն է

Սահմանադրությունը կոնյակ չէ, որ ռեբրենդինգ անես, մրցունակ ու գրավիչ սարքես, այն մեր պետական արժեքներից մեկն է: Փաշինյանն ուզում է Հայաստանը սարքել հեզ, խոնարհ նորահարս, որը պատրաստ է կատարել Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։ Նա խոստովանեց, որ Սահմանադրությունը մեր ներքին օրակարգը չէ, այն պարտադրված է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Կարապետյանի համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունումը ընդդիմության համար առիթ է Փաշինյանի հրաժարականի պայքարը վերականգնելու համար՝ սահմանադրության հանրաքվեն անվստահության հանրաքվեի վերածելու։

«Ընդդիմությունը մանդատ է  ստացել իշխանությանը հեռացնել, խորհրդարանական ընդդիմությունը ամբիոնը պետք է օգտագործի մեկ նպատակով՝  շեշտի իշխանության ազգակործան քաղաքականությունը, այլ ոչ թե կուսության թեմաներ քննարկի, հատկապես, երբ նրանց կարծիքը հաշվի չեն առնելու, եթե որոշեն, որ բոլորը պետք է լինեն կույս, այդ օրենքը կանցկացնեն։ Նման հիմար ու անհեթեթ քննարկումներին չպետք է մասնակցեն»,-ընդգծեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի դիտարկմանը, թե հայրենիքի թիվ մեկ հերոսը հարկեր վճարող քաղաքացին է, Կարապետյանը նկատեց․

«Ստացվում է՝ հայրենիքի համար պատերազմողը, զոհվողը, սխրագործություն անողը այլևս հերոս չէ, սովորական մարդն է հերոս, ով հարկեր է մուծում, մինչդեռ՝ հարկ մուծելը քաղաքացու պարտավորությունն է։  Փաշինյանը հասարակությունից ուզում է ստանալ սպառողական զանգված, ըստ նրա՝ հերոս է նա, ով գլուխը կախ աշխատում է և նպատակը միայն ուտելն է։ Հայրենիքը ախոռ չէ, որտեղ միայն անասնաբար  ուտում են, այն պահանջում է սխրագործություններ, որ մրցունակ պետություն ունենանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։