Ենթադրվում է, որ Անթաքիայի ուղղափառ համայնքից փլատակների տակ է մնացել շուրջ 100 մարդ. Ակօս
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերից որոշների վերաբերյալ տեղեկություններ են հայտնի դարձել «Ակօս» շաբաթաթերթին։ Ըստ թերթին հայտնի դարձած տվյալների, միայն Անթաքիայում փլատակների տակ մնացած հայերի թիվը մոտավորապես 100 է։
Երկրաշարժի առաջին օրը, ըստ թերթի, Մալաթիայից զոհվել է երեք հայ՝ Սամի Թաբաշը և Այդա Թաբաշները։ Նրանց երեխաներից մեկը՝ Ալքս Թաբաշը, մահացել է հիվանդանոցում։ Եվս մեկը հայ՝ Էլմաս Քարաթաշը, ով առաջին՝ ամենաուժեղ ցնցումից հետո հետ էր գնացել տուն՝ իրերը վերցնելու, մնացել է փլատակների տակ։ Անթաքիայից զոհվել է Անտուան Հորոզը։
«Իսկենդերունի հայ համայնքից Արմիկ, Մեսրոպ, Թակուն Բալիքյաններից որևէ նորություն չկա»,-գրում է թերթը՝ հավելելով, որ Ադրյամանում, Դիարբեքիրում էլ առնվազն երեք հոգի փլատակների տակ են մնացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիարբեքիրում փլատակների տակ են մնացել հայ երգչուհի Զիլան Տիգրիսը և նրա ամուսինը։
Նշվում է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին չի վնասվել երկրաշարժից. այնտեղ ապաստանել են դրսում մնացած բազմաթիվ մարդիկ։