Ահաբեկչություն՝ Էկվադորի համալսարանում․ 50 ուսանող է սպանվել

Զինված անձինք ներխուժել են էկվադորյան TC Televisión հեռուստաալիքի ստուդիա և պատանդ վերցրել ուղիղ եթերում գտնվող աշխատակիցներին։

Էկվադորի նախագահը նախօրեին հայտարարել է, որ երկրում մտցրել է «ներքին զինված հակամարտության» ռեժիմ։ Էկվադորի կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի մի շարք քաղաքներում․ ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք առևանգել են յոթ ոստիկանի։

Էկվադորի իշխանությունները, անկարգությունների սկսվելուց հետո, ուժեղացրել են անվտանգության միջոցառումները՝ կոչ անելով կառավարությանը ներգրավել բանակը ռազմավարական վայրերի պաշտպանության համար։

Էկվադորի նախագահը նաև հայտարարել է, որ պատանդներ վերցնելուց հետո երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ։
Համացանցում են հայտնվել դաժան կադրեր, որտեղ, ըստ էության, ենթադրվում է, որ գործողությունները կարող են տանել քաղաքացիական պատերազմի։ ԶԼՄ-ներում հրպարակվող զոհերի տվյալնեը տատանվում են․ այս պահին հայտնի է 50 ուսանողի մահվան մասին։