Իրանը մարտավարական զորավարժություններ է սկսել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը մարտավարական զորավարժություններ են սկսել հարավարևելյան Քերման քաղաքում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Զորավարժությունները մեկնարկել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի և Իրանի բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի ներկայությամբ։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բացման խոսքում ընդգծել է, որ դիմադրության ճակատը կոչնչացնի սիոնիստներին։