Գևորգ Պապոյանը խարխափում էր տգիտության խավարի մեջ, և իր հոգևոր հայրը՝ Նիկոլ Փաշինյանը, բացեց նրա աչքերը
Գևորգ Պապոյանը խարխափում էր տգիտության խավարի մեջ, և իր հոգևոր հայրը՝ Նիկոլ Փաշինյանը, բացեց նրա աչքերը։
Եթե սույն ՔՊ-ականն այս խոսքերից նեղվի, թող կարդա Բհագավատ Գիտա, որտեղ ասվում է․ «Ես ծնվեցի տգիտության խավարի մեջ, և իմ հոգևոր հայրը գիտության լույսով բացեց իմ աչքերը»։
Այդ տողերը գուցե քողարկեն նրա երեսպաշտությունն ու ստորաքարշությունը։ Երեկ սույն ՔՊ-ականը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վրդովված ձայնով հայտարարում էր, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Մարդը կարող է գովել ու արդարացնել իր շեֆին, որի շնորհիվ ոչնչությունից վերածվեց պարոն Պապոյանի, սակայն չպետք է այն աստիճան ստորաքարշ լինել, որպեսզի թքի սեփական անցյալի ու կենսագրության վրա։
Հետաքրքիր է, երբ սույն պատգամավորը ՀՀԿ անդամ էր ու վազվզվում էր ՀՀԿ քարոզարշավների ժամանակ, այն ժամանակ տգիտության խավա՞րն էր փակել նրա աչքերը, որ չէր գիտակցում՝ ո՞վ է հանձնել Արցախը, թե՞ դեռևս չկար Նիկոլի հայտնությունը, որպեսզի սույն անտեղյակ ՀՀԿ-ական պատանյակին ասեր ճշմարտությունը։