Բազմաթիվ հայ գերիներ Բաքվում, փոխարենն անիմաստ դիմումներ ՄԻԵԴ-ում
Կհիշեք, երբ թշնամին հարձակվել էր Ջերմուկի ուղղությամբ, ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց մի ջոկատը մնացել էր շրջափակման մեջ։ Թեպետ հետագայում որևէ պաշտոնական տեղեկություն նրանց ճալատագրի վերաբերյալ Հայաստանի կողմից չտրվեց, բայց դժվար չէ ենթադրել, որ նրանք անարգել հեռացան։
Եթե իշխանություններն ունենային կամք ու վճռականություն և չառաջնորդվեին անասնական վախով կամ պարտադրված օրակարգով, ապա կգերեվարեին մեր ինքնիշխան տարածք ներխուժած թշնամուն։
Հետևաբար դատավարությունների ժամանակ Բաքվի ձեռքերը կարճ կլինեին, իսկ մենք կունենայինք հնարավորություն՝ նրանց փոխանակել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ։
Այդ անողնաշարության արդյունքում հիմա ունենք բազմաթիվ գերեվարված ու դատապարտված հայրենակիցներ Բաքվում, իսկ մեր կողմից՝ տրցակներով, անմիաստ ու գրեթե ոչ ոքին չհուզող դիմումներ ՄԻԵԴ-ում։