ՔՊ-ն իր տարերքի մեջ է․ Արսեն Թորոսյանը դատի կտա Հայկուհի Հարությունյանին
Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին․
«Պարոն Թորոսյան, դուք իմ հերոսը երբեք չեք եղեք ու չեք էլ դառնա, բաց առաջարկում եմ, որ շահերի բախման մասին խոսելիս պատասխանեք, թե ձեր պաշտոնավարման ժամանակ, ոնց է եղել, որ ձեր կնոջ ղեկավարած կազմակերպության պայմանագրի արժեքը մեծացել է, դարձել մինչև 350 մլն-ից ավել արժեքով»։
Ինչին Արսեն Թորոսյանը պատասխանեց ՔՊ-ականին հատուկ ոճով․ «Տիկին Հարությունյան, մենք, հավանաբար, կհանդիպենք դատարանում, այն զրպարտանքի համար, որը Դուք այստեղ հնչեցրիք։ Ցավոք, օրենսդրությունը չի նախատեսում այդ զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 մլն դրամ, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»։