ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Armen Charchyan

Ազգային ժողովը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունն Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական վարույթ հարուցելու հետ կապված։

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, որոնցից 67-ը կողմ է քվեարկել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։