ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։

Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական հարցեր»-տեղեկացնում է Սաղաթելյանը։